Կաղամբով դոլմա
Ոչխարի փափուկ միսը կտրել ոչ մեծ կտորներով,
անցկացնել մսաղացով: Մանրացրած մսին ավելացնել թերեփ բրինձ, մանր կտրատած
գլուխ սոխ, համեմ, դաղձ, ուրց, խնկածաղիկ, աղ, պղպեղ. խճողակը լավ խառնել:
Թարմ խաղողի տերևները 2-3 րոպե դնել եռման ջրի մեջ (չեռացնել), որից հետո
հեռացնել կոթերը: Վերցնել 1-2 տերև, վրան դնել խճողակ և ծրարի նման
փաթաթել: Կաթսայի տակ դնել փափուկ մասից անջատված մանրացրած ոսկորները և
խաղողի տերևներ: Վերևում շարքով դնել պատրաստի դոլմաները, մի քիչ արգանակ
կամ ջուր լցնել և ծածկել շուռ տված ափսեով: Կաթսան փակել և դոլման եփել
թույլ կրակի վրա: Դոլման մատուցել շոգեխաշման ընթացքում առաջացած հյութը
վրան լցրած: Ծեծած սխտորով մածունը կամ շաքարով դարչինը մատուցել առանձին: 100 գ. ոչխարի մսի համար վերցնել 80 գ. խաղողի տերև, 5 գ. բրինձ, 20 գ. գլուխ սոխ, 50 գ. մածուն, 2 գ. սխտոր կամ 1 գ. դարչին, 10 գ. շաքար: Աղ, պղպեղ, ուրց, դաղձ, համեմ, ռեհան, խնկածաղիկ` ըստ ճաշակի: | |
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Tigran (03.10.2012) | |
Դիտումներ: 951 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |