Կաղամբով դոլմա
Պատրաստել խճողակ ՙԽաղողի տերևով դոլմայ՚-ի
նման: Գլուխ կաղամբի կոթը կտրել, հետո կաղամբը դնել եռացող աղաջրի մեջ և
եփել 10-12 րոպե: Թերեփ կաղամբը լցնել քամիչի մեջ, երբ ջուրը քամվի, գլուխ
կաղամբը շերտերով բացել: Շերտերը դնել սեղանին, կոպիտ մասերը հեռացնել
դանակով: Հետո դրանց վրա դնել մսով խճողակը և փաթաթել ծրարի նման: Կաթսայի
մեջ դնել փափուկ մասից անջատված ոսկորները և մի շերտ կաղամբի տերևներից,
վրան շարքով դնել դոլման, իսկ դրանց արանքում` կտորներով կտրած ծիրանաչիր,
սերկևիլ կամ խնձոր և կլորաշերտով կտրած գլուխ սոխ շարել: Ավելացնել տապակած
տոմատ, վրան լցնել եռման արգանակ կամ ջուր և ծածկել շուռ տված ափսեով:
Կաթսան փակել և եփել: Դոլման մատուցել եփելու ընթացքում առաջացած հյութով,
իսկ կողքերին շարել ծիրանաչիրն ու սերկևիլը: 100 գ. ոչխարի մսի համար վերցնել 150 գ. կաղամբ, 5 գ. բրինձ, 20 գ. գլուխ սոխ, 15 գ. տոմատ, 10 գ. հալած յուղ, 25 գ. սերկևիլ, 15 գ. ծիրանաչիր: Աղ, պղպեղ, ռեհան, խնկածաղիկ` ուրց ըստ ճաշակի: | |
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Tigran (03.10.2012) | |
Դիտումներ: 1085 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |