Աշտարակի Դոլմա
Ընտրել միջին մեծության խնձորներ և սերկևիլ,
լվանալ, կտրել վերևի մասից (կլոր շերտով) և հեռացնել միջուկը: Պատրաստի
սերկևիլը նախապես թեթևակի խաշել արգանակով: Նախքան լցոնելը խնձորների մեջ
մի քիչ շաքարավազ լցնել: Խնձորներն ու սերկևիլը լցոնել խճողակով
(պատրաստված ինչպես ՙԽաղողի տերևներվ դոլմա՚-ում), փակել վերևից կտրած
շերտով, որից հետո զգուշորեն դասավորել կաթսայի մեջ, սկզբում սերկևիլը,
հետո խնձորները: Շարքերի արանքներում մեկընդմեջ դնել ծիրանաչիր և սե սալոր,
մի քիչ արգանակ լցնել` ոսկորներով պատրաստված, վրան շուռ տված ափսե դնել:
Կաթսան ամուր փակել և եփել թույլ կրակի վրա: Դոլման մատուցել վրան հյութ և
մաղադանոս լցրած: 100 գ. ոչխարի մսի համար վերցնել 100 գ. սերկևիլ, 100 գ. խնձոր, 4 գ. բրինձ, 10 գ. գլուխ սոխ, 6 գ. ծիրանաչիր, 6 գ. սև սալոր, 10 գ. շաքարավազ: Աղ, սև պղպեղ, ուրց, թարխուն, սամիթ, մաղադանոս, խնկածաղիկ` ըստ ճաշակի: | |
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Tigran (03.10.2012) | |
Դիտումներ: 802 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |