[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Հայ գրականության էջեր » Ստեղծագործում ենք ինքներս » Բնություն և մարդ
Բնություն և մարդ
TigranДата: Երեքշաբթի, 20.08.2013, 00:58 | Сообщение # 1
Կայքի գլխավոր ադմինիստրատոր
Группа: Ադմինիտրատոր
Сообщений: 24
Статус: Բացակայում է
…բնություն կոչվող հրաշք, որ արարեց այն ամենը ինչ կա ինչու՞ է քեզ ուրանում մարդ արարածը, որը իրենից ներկայացնում է ավազի հատիկ օվկիանոսի մակերեսին, որ գաղափար անգամ չունի , որ օվկիանոսի խորքում կյանքը եռում է, սիրում է իրեն Աստվածացնել, գրելով որ Աստված ստեղծեց մարդուն իր կերպարի նման, այնինչ ինքը մարդը իրեն կոչել է Աստված տեր ու տիրակալ բնության ու քանդում է ավերում է ամեն բան, նույնիսկ իր ցեղակցին, ոչնչացնում է բազմաթիվ կենդանիներ , հոտւմ է շառեր, հանուն իր արհեստածին հաճույքների համար:… մարդ արարած դու վերջապես երբ ես հասկանալու, որ բնությունը ինքնաառողջացող համակարգ է, և դու մարդ հանդիսանում ես վնասատու բակտերիա և մի օր վերջնականապես դու ինքդ քեզ կբնաջնջես:
… քաղաքակի՞րթ աշխարհ, նույնիսկ այս բառակապակցությունը առաջացնում է և՛ ցասում, և ծաղրանք, և բարկություն.. կամ ավելի վատ «բանական մարդ»… ով է տեսել բանական մարդ, ում համար հոգևոր արժեքներ ավելի կարևոր են, վազի իշխանության ու փողի հետևից, ինձ հիշեցնում է այդ պահը կենդանական աշխարհում տեղի ունեցող արուների կռիվը , որտեղ ամենաուժեղ արուն դառնում է գլխավոր և հոգ է տանում իր ցեղակիցների համար, իսկ մա՞րդը, ցանկացած ազգի համար միևնույն է, իշխանության եւ փողի ձգտման նպատակը, ոչ թե ենթականերին հոգ տանելն է այլ ամենատարրական կենդանական բնազդներ են՝ էգ տեսակով բավարարվելը ու լափելը…
… և այնքան ծիծաղելի է , երբ խոսում են մարդկային բարձր արժեքներից մարդիկ, ովքեր անմեղ նապաստակի մորթուց քուրքը գցել են՝ վրան էլ աղվեսի պոչ, այն դեպքում, երբ կարելի էր արհեստական ճանապարհով ստեղծված վերարկուն հանգել…
… ընկերասիրություն, սիրել… խոսքեր , որոնց իրական արժեքներին կարոտ մնացի…
.. ընկերասիրությունը դա շահամոլություն է, հիշեցնում է կենդանական աշխարհում բորենիների վարքը, ուղղակի այնտեղ հստակ առյուծը գիտի, որ բորենին թշնամին է, իսկ մարդկանց մոտ նմանատիպ բորենիներ հայտնվում են կեղծ առյուծի կերպարով, բայց երբ որդ ավարտվում է անհետանում են, սպասում են, թե երբ ես նոր որս որսալու… Հարգանքը դա քծնանք է, սիրելը միայն անասնական բնազդը՝ և՛ բազմանալու, և՛ փողի, կամ եզության, որը հիշեցնում է նորից կենդանական աշխարհը, որտեղ էգերը վազում են այն արուի հետևից ով շատ որս է բերել, կամ ում մկանները ուժեղ են, բայց ախր չեն էլ ... իմ խեղճ ուղեղ ինչքան ժամանակ էի քեզ տանջում հասկանալու համար, թե իրական կյանքը ինչ «քաղցր» բան է , ինչքան պարզ, որտեղ մարդիկ կանխատեսելի են, որտեղ մարդիկ խաբում են միմյանց, իրենք իրենց, որ իբր ապրում են բանական կյանքով, բայց շատ քայլեր բնությունն է թելադրում, կենդանական պարզամիտ բնազդներ, որոնք մարդ փորձում է կոծկել իր բարդույթավոր կեցվածքով՝ դրան տալով «բանական քայլեր» անվանումը…
 
Ֆորում » Հայ գրականության էջեր » Ստեղծագործում ենք ինքներս » Բնություն և մարդ
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: