Հորոսկոպի կենդանակերպի նշանների առանձնահատկությունները



Խոյ (մարտի 21-ապրիլի 20)

Ցուլ (ապրիլի 21-մայիսի 20)

Երկվորյակներ (մայիսի 21-հունիսի 21)

Խեցգետին (հունիս 22-հուլիս 22)

Առյուծ (հուլիսի 23-օգօստոսի 23)

Կույս (օգոստոսի 24-սեպտեմբերի 23)

Կշեռք (սեպտեմբերի 24-հոկտեմբերի 23)

Կարիճ (հոկտեմբերի 24-նոյեմբերի 22)

Աղեղնավոր (նոյեմբերի 23 – դեկտեմբերի 21)

Այծեղջյուր (դեկտեմբերի 22 – հունվարի 20)

Ջրհոս (հունվարի 21 – փետրվարի 20)

Ձկներ (փետրվարի 21 – մարտի 20)



Իմ տեսակետով, հին ժամանակներում, ոչ թե աստղերի դիրքերով են որոշել մարդկանց բնավորության գծերը, կամ կենսակերպը, այլ մարդկանց ուսումնասիրելով են համաստեղություններին անուններ տվել:
Ինչ ավելացնելու եմ, դա որպես դոգմա չպետք է ընդունեք, յուրաքանչյուր մարդ անհատականություն է և չի ենթարկվում ոչ մի հորոսկոպյան օրենքների, ընդհանրություններ կան, բայց կոնկրետ ես իմ օրինակով գիտեմ, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր կյանքի ուղին, ապրելու իր համար ճիշտ բանաձևը:
Ես միշտ նպատակներ եմ ունեցել իմ կյանքում, ու գտնում եմ, որ ցանկացած մարդ պետք է ունենա որևիցե իրական նպատակ: Առանց նպատակի այս կյանքը անիմաստ կլինի:
Դիմացի մարդուն ճանաչելուց առաջ նախ վերլուծեք ինքներդ ձեզ, փորձեք հասկանալ, թե ինչ եք ուզում ինքներդ ձեզանից, դիմացինից, կյանքից, այդպես կյանքը ավելի հեշտ կլինի: Հորոսկոպում գրվածներին մի հետևեք, յուրաքանչյուր մարդու  մեջ կա և՛ վատը , և՛ լավը և միայն ձեզանից է կախված այդ մարդու խաղացած դերի լավ կամ վատ լինելը: Երբեք մի թերագնահատեք ինքներդ ձեզ, և անշուշտ դիմացինին ևս, մարդուն գնահատական տալուց մի արժևորեք, ոչ տարիքը, ոչ հասակը, ոչ աչքերը, ոչ խոսքերը: Մարդուն գնահատական տալուց ամենակարևորը մի արժևորեք օտարի կարծիքը, յուրաքանչյուր մարդ անհատականություն է, յուրաքանչյուր երկու մարդու հարաբերություն յուրահատուկ է, հնարավոր է մեկի համար տվյալ մարդը շատ լավը լինի, բայց տաս հոգու համար վատ, բայց ձեր համար լավը: Մարդիկ բաժանվում են մի քանի խմբի, նվիրվող և ոչ նվիրվող, դատող և դատվող, բոլորի համար լավը, բայց ընտանիքում վատը, և հակառակը...  Միշտ հիշեք, եթե ինչ որ բանում ձեզ վատ են վերաբերվում առաջին մեղավորը դուք եք, որովհետև նրանց ձեզ հատկացված դերը սխալ եք խաղում...

Ցանկության դեպքում կարող եք կարող եք արտահայտել ձեր կարծիքը այստեղ http://programmi.do.am/forum/68-15-1