[ · Նոր հաղորդագրություններ · Մասնակիցներ · Ֆորումի կանոնները · Որոնել · RSS ]
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Ֆորում » Հայ գրականության էջեր » Բանաստեղծություններ » Վահան Տերյան (Վահան Տերյանի բանաստեղծությունները)
Վահան Տերյան
TigranДата: Չորեքշաբթի, 29.08.2012, 18:41 | Сообщение # 1
Կայքի գլխավոր ադմինիստրատոր
Группа: Ադմինիտրատոր
Сообщений: 24
Статус: Բացակայում է
1. ԷԼԵԳԻԱ

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
Մութի մանվածը դաշտերի վրա.
Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
Անտրտունջ նինջը մահացող օրվա...
Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն...
Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...
1903
 
Ֆորում » Հայ գրականության էջեր » Բանաստեղծություններ » Վահան Տերյան (Վահան Տերյանի բանաստեղծությունները)
  • Էջ 1-րդ 1-ից
  • 1
Որոնել: